ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Աբխազական երկաթուղու վերագործարկումը կդառնա քննարկման առարկա»

«Աբխազական երկաթուղու վերագործարկումը կդառնա  քննարկման  առարկա»
09.11.2012 | 12:19

Վերջին մի քանի շաբաթում տնտեսական դաշտում շատ ակտիվ քննարկվում է աբխազական երկաթուղու գործարկման հնարավորությունը։ Այսինքն, հնարավորություն է ստեղծվում երկաթուղային կապը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ վերաբացելու։ Սակայն որքա՞ն են իրատեսական այդ խոսակցությունները։ Փորձեցինք ճշտել տրանսպորտի փոխնախարար ՀՐԱՆՏ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՑ:
-Երկար տարիներ է` մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և մեր խնդիրներից մեկն էլ աբխազական երկաթուղու բացումն է։ Հայտնի է, որ մենք այս պահին չունենք ուղիղ երկաթուղային հաղորդակցություն դրսի աշխարհի հետ` մեր հաղորդակցությունն իրականացվում է միայն լաստանավերի միջոցով` ծովային ճանապարհով։ Կարծում եմ, միջազգային քաղաքական վերափոխությունների արդյունքում աբխազական երկաթուղու վերագործարկումը Հայաստանի կողմից կդառնա քննարկման առարկա։ Սակայն դեռևս մի փոքր վաղ է դրա վերաբերյալ որևէ գնահատական տալ։
-Որովհետև թուրքական կողմը, այնուհանդերձ, լուրջ գործոն է։
-Դրանք արձագանքներ են, որոնք կլինեն, սակայն դրանց լուրջ վերաբերվելը նույնպես վաղ է։
-Իսկ ինչպիսի՞ն է Վրաստանի տրամադրվածությունը։
-Դրական։
-Մեկ հարց ևս` կապված հարավ-հյուսիս ճանապարհի կառուցման հետ։ Մի զգալի հատված համոզված է, որ ծրագիրը հոռետեսական է, իսկ մյուս մասը հակառակ կարծիքի է` համոզված է, որ այն իրականանալի է։ Կարծում եմ, այս հարցերի պատասխանը պետք է տա ծրագիրը, ե՞րբ է այն սկսվում։
-Ծրագիրը սկսվել է այս տարվա սեպտեմբերին, 12-ից սկսված են նախապատրաստական աշխատանքները։ Լայնածավալ շինարարական աշխատանքները կսկսվեն 2013-ի սկզբից։ Մենք բոլորս ծրագիրը ակտուալ լինել-չլինելու գնահատականը տալուց առաջ պետք է գիտակցենք, որ դա ընդհանուր տարածաշրջանային ծրագիր է։ Եվ մենք այդ տարածաշրջանային ծրագրի մի հատվածն ենք։ Չենք կարող զերծ մնալ տարածաշրջանային զարգացումներից և ընդհանուր հյուսիս-հարավ միջանցքի մաս լինելուց։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3085

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ